Revival of the Hearts

Լոգոտիպի պատմությունը. խորհրդանշաններ, նշանակություն և ոգեշնչում, որոնք արտացոլում են մեր առաքելությունը

Մենք ուրախ ենք ներկայացնելու մեր լոգոն, որը պարունակում է խորը իմաստ և թույլ է տալիս յուրաքանչյուրին գտնել այն տարրը, գաղափարը կամ հասկացությունը, որը հնչում է իրենց սրտում:

Խաչ-Ծաղիկը խորհրդանշում է Հայաստանը՝ առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը: Չորս ուղղությամբ ցրված թերթերը խորհրդանշում են թափանցիկությունը և համագործակցությունը աշխարհի բոլոր անկյուններից: Յուրաքանչյուր «թերթիկ» նաև նշանակում է տուն, օջախ, և եկեղեցիների գմբեթներ, որը վերաբերում է «Սրտերի Վերածնունդ» հիմնադրամի հետ կապված յուրաքանչյուր սրտին:

Երկու մեծ հատվող քառակուսիները խորհրդանշում են բոլոր մարդկանց միավորումը հիմնադրամի գաղափարների և նախագծերի շուրջ՝ կազմելով ութանկյուն աստղ: Այս աստղը խորհրդանշում է հավերժությունը և երկնային ու երկրային համակարգերի միասնությունը, որը կարևոր խորհրդանիշ է հայկական և համամարդկային ժառանգության մեջ:

Հայկական այբուբենում, քառակուսու մեջ դասավորված տառերը հատուկ նշանակություն ունեն։ Դրանք ընթերցելով ժամացույցի սլաքների ուղղությամբ՝ ստացվում է «ՀԱՅՔ» բառը, որը խորհրդանշում է Հայաստանը, որտեղ տառերը խորհրդանշում են Աստծուն, Քրիստոսին և Սուրբ Հոգին։

ՀԱՅՔ — Հայաստան

Հ – Սուրբ Հոգի
Ա – Աստուած
Յ – Յիսուս
Ք – Քրիստոս

Դեպի վեր ուղղված եռանկյունին խորհրդանշում է Աստծուն և Նրա տեղը երկնքում՝ որպես Տիեզերքի Ստեղծող, իսկ ներքև նայող եռանկյունին խորհրդանշում է Երկիրը և մարդկությունը։ Այս երկու սկզբունքների միավորումը ցույց է տալիս հոգևորի և նյութականի փոխկապակցվածությունը։

Աստղի կենտրոնում տեղադրված է հայկական այբուբենը։ Յուրաքանչյուր տառ պարունակում է մի բառ, որից կազմվում է աղոթք։

Արարիչ Բովանդակ Գոյութեանց
Դատաւոր Երկնից Զօրավոր
Էութիւն Ըստհուն Թագաւոր
Ժամանակաց Իրաց Լուսոյ
Խաւարի Ծովուց Կենսականաց
Համայնից Ձայն Ղողանջական
Ճեմարան Մտաց Յիսուս
Նազովրեցի Շնորհ Ոգեշունչ
Չարից Պաղատիչ Ջանադիր
Ռաբբի Սրբոց Վկայարան
Տեր մեՐ Ցանկալի
Փառք Քրիստոսի

Լոգոն մարմնավորում է ազնվությունը, իմաստությունը, ստեղծարարությունը, սերը, խաղաղությունը, բարությունը, ուժը և հավատը։ Այս բոլոր որակները մարդը ձեռք է բերում կյանքի որոշակի փուլերում՝ անցնելով տրանսֆորմացիաներ, անկումներ և վերելքներ. կարծես վերածնունդ մոխիրներից։

Հիմնադրամի հետ կապված յուրաքանչյուր մասնակից ներկայումս անցնում է լուրջ տրանսֆորմացիաներ՝ ուղղորդվելով դեպի իր «ես»-ի վերածնունդը՝ քայլ առ քայլ հաղթանակներ արձանագրելով։

«Սրտերի Վերածնունդ»-ը նաև ապագա հաղթանակներ է նշանակում նրանց համար, ովքեր որևէ աջակցության կարիք կունենան։ Սա մարդկանց վերածնունդն է, ում կողքին կանգնելու է Հիմնադրամը։ Սա վերածնունդ է կրթական նախագծերի միջոցով, որոնք կյանքի են կոչվում ընդհանուր բարօրության համար։ Սա վերածնունդ է բժշկական ծրագրերի, վերածնունդ է որբ երեխաների։ Սա վերածնունդ է մշակութային ժառանգության։ Սա վերածնունդ է յուրաքանչյուրի հոգում։ Սա Միասնության խորհրդանիշ է։