«Մենք միշտ միասնական ենք եղել և կլինենք» — այս ջերմ և հուզիչ խոսքերով մեզ դիմավորեցին տուժած գյուղերի բնակիչները։ Այս անկեղծ աջակցությունը միմյանց՝ նույնիսկ ամենածանր պահերին, հավաստումն էր մարդկային ոգու ուժի մասին։
Հունիսի 27-ին Ռուսական Հումանիտար Միսիայի խումբը՝ «Սրտերի Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Անի Միշելի հետ, մեկնեց Լոռու մարզ՝ օգնություն ցուցաբերելու այն մարդկանց, որոնց կյանքը խափարվել էր ջրհեղեղի պատճառով։ Մենք մեկնում էինք մեկ նպատակով՝ աջակցելու նրանց, ովքեր բախվել էին աղետին, և տալու նրանց վերականգնման հույս։
Քարկոփ. առաջին կանգառը
Մեր առաջին կանգառը Քարկոփ գյուղն էր, որն ամենածանր տուժած վայրերից մեկն էր։ Տեղի բնակիչների վկայություններով՝ ջրի մակարդակը բարձրացել էր 1.5 մետրով՝ թողնելով ավերակներ և վիշտ։ Երբ մենք բաժանեցինք 500 հումանիտար փաթեթ, մենք տեսանք, թե ինչպես մարդկանց աչքերում վառվեց հույսի կայծ։ Նրանց անկեղծ շնորհակալության խոսքերը և ուրախության արցունքները հաստատեցին մեր օգնության կարևորությունը։
Աջակցություն Ախթալայում
Հաջորդ կանգառը Ախթալայի պոլիկլինիկան էր, որը սպասարկում է չորս գյուղերի։ Կլինիկային մենք տրամարդեցինք գեներատոր՝ ապահովելու հաստատության անխափան աշխատանքը էլեկտրաէներգիայի անջատման դեպքում։ Սա պարզապես տեխնիկա չէ, սա բժիշկներին հնարավորություն է տալիս շարունակել կյանքի համար կարևոր ծառայություններ և աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր առավել շատ դրա կարիքն ունեն։
Հոգատարություն և Աջակցություն
Օրվա վերջում մենք այցելեցինք ժամանակավոր պահեստ, որտեղ մնացած հումանիտար փաթեթները փոխանցվեցին նրանց, ովքեր չէին հասցրել ստանալ դրանք։ Մենք գիտեինք, որ յուրաքանչյուր տուփ, յուրաքանչյուր փաթեթ ավելին է, քան պարզապես իրեր՝ դրանք հոգատարության և հույսի խորհրդանիշներ են նրանց համար, ովքեր այժմ ծանր ժամանակներ են ապրում։
Չնայած մեր այցի տխուր պատճառին, մենք հպարտ ենք, որ կարողացանք աջակցություն և օգնություն ցուցաբերել ջրհեղեղից տուժածներին։ Մենք հավատում ենք, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք հասնել իսկական երջանկության և բարելավել կյանքեր։ Ի վերջո, ամենամեծ բարիքն այն է, ինչ մենք անում ենք միմյանց համար։